Վարչապետի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ)

Վարչապետի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նա կմասնակցի «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին»: Վարչապետին ուղեկցում են նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նաև այլ պաշտոնյաներ: Իսկ, ահա, վարչապետին սպասարկող օդանավին՝ թիվ 1 բորտին, ինչպես ֆիքսեց Hraparak.am-ի տեսախցիկը հենց օդանավի պատուհանից, թռիչքի պահին Հայաստանի տարածքում  ուղեկցում էր մի ռազմական ուղղաթիռ:

Այն տևական ժամանակ, մինչ օդանավի՝ համապատասխան բարձրություն հավաքելը, մի քանի կմ հեռավորությամբ թռչում էր վարչապետի օդանավին զուգահեռ, ապա նկատեցինք, որ թեքվեց ենթադրաբար դեպի Էրեբունի օդանվակայանի կողմ, որ վայրէջք կատարի: Մեզ ասացին, որ ուղղաթիռը կառավարական օդանավին ուղեկցում էր անվտանգության նկատառումներից ելնեկով, այսպես ասած՝ «թիկնապահի» դեր էր տանում, մինչև որ վարչապետի օդանավն անվտանգ ընկղմվի ամպերի մեջ: