ԵՄ տեղափոխվող 1 տոննա կոկաին են հայտնաբերել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել ու առգրավել են մեկ տոննա կոկաին տեսակի թմրանյութ, որը նախատեսված է եղել Ռուսաստանով տեղափոխելու Եվրոպական Միության տարածք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Կոկաինը եղել է լատինա-ամերիկյան ծագման։ Թմրանյութն հայտնաբերվել ու առգրավվել է Լենինգրադի մարզում։ Ձերբակալվել է նաեւ երկու անձ, որոնք եղել են Բալկանյան ռեգիոնի երկրներից մեկի քաղաքացի։
Ձերբակալվածները փորձել են քսան կիլոգրամ կոկաին անցկացնել ՌԴ տարածք՝ սպառման համար, ինչի համար Գատչինայի շրջանի անտառային գոտիներից մեկում հատուկ գաղտնարան են ստեղծել։ Գաղտնարանից թմրանյութը դուրս բերելիս՝ ձերբակալվել է ՌԴ երկու եւ Էստոնիայի մեկ քաղաքացի։ Հայտնաբերված ու առգրավված մեկ տոննա կոկաինի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 միլիարդ ռուբլի։
Կարծիքներ