Արցախը պաշտպանում է Հայաստանին, որ իրենց օրը չընկնի
Արցախը լավ է պատկերացնում, թե շրջափակումով ինչ է ուզում հասկացնել Ադրբեջանը։ Լավ է պատկերացնում նաև, թե ինչու որոշ ծնծղաներ անորոշ բարձրության հնչողությամբ ծնգծնգացնում են, թե Ռուսասատանն է շրջափակել Գորիս- Ստեփանակերտ ճանապարհը։ Արցախը գիտի նաև, որ այդ բոլոր քամիները Հայաստանի իշխանության օդանցքից են ներխուժում։ Հայաստանում որոշ շրջանակներ Արայիկ Հարությունյանին նույնացնում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես այս հարցում վիճել չեմ կարող, կավելացնեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանի հետ որ մի հայի չի կարելի նույնացնել։ Նմանին դեռ ոչ ոք չի ծնել։
Արայիկը, որ այդքան շատ քննադատում եք (գուցե տեղին, գուցե ինչ որ տեղ անտեղի), մի հայտարարություն է արել, որը, կարող եմ ասել շատ է բան է ասում։ Ինքը հասկացել է, թե Նիկոլ Փաշինյանը «ինչ օյին է բերել» Արցախի գլխին և նույնը չի ցանկանում, որ Հայաստանի գլխին բերվի։ Թե Փաշինյաննն Արցախի հետ կատարվածը ինչպես է «քայլ- քայլ կերցրել Արայիկին»՝ մանիպուլյացիոն ինչ խարդավանքներով, դրանք հետո կպարզվեն։ Բայց որ Արայիկ Հարությունյանը շատ լավ է հասկացել, թե ինչ է նախապատրաստվում Հայաստանի գլխին, Արցախի փորձից գիտի։ Նա չի կարող հակադրվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքն էլ զգում է սեփական մեղքի բաժինը, բայց հավանաբար նա Նիկոլի տված « նախկին կերից» հասկանում է, որ Հայաստանին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Արցախին։
Ահա նրա հայտարարությունը, որը ինձ նման համոզմունքի է բերել․ «Արցախի ժողովուրդն ընդունել է ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը»։
Բնական է, սա արվել է Նիկոլ Փաշինյանի հետ վերջին խոսակցություններից հետո։ Ու Ադրբեջանի կողմից Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի փակումը գրեթե պարզ է։ Արցախը պաշտպանում է Հայաստանին, որ իրենց օրը չընկնի։ Ես սա պարզ բառերով եմ բացատրում, որ լայն զանգվածի համար հասկանալի լինի։ Սա գրում եմ ոչ թե քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների, այլ ավելի լայն զանգվածի համար, որոնք իրենք են որոշում երկրի բախտը, հետագա ընթացքը։ Արցախը զրահ է Հայաստանի համար ու ինչքան էլ խփում․ ծակծում են, ինքը չի ուզում հետ քաշվել, որովհետև դրանով կվտանգվի Հայաստանը։ Այդպես կվարվի միայն մայրը։ Այդպես պետք է վարվեր Հայաստանի իշխանությունը՝ պահելով իր մեջքը։ Բայց քանի որ նա չի անում՝ ծրագրային նկատառումով, Արցախը շարունակում է դիմադրել՝ մինչև Հայաստանի ու Արցախի շահերը ներկայացնող իշխանությունը կգա։
Կարծիքներ