Երկիր մոլորակի մոտ հայտնված երկնաքարը կարող է լինել Լուսնի բեկոր 

Երկիր մոլորակի մոտ հայտնված երկնաքարը կարող է լինել Լուսնի բեկոր 

Գիտնականները կարծում են, որ անցյալ տարի Երկիր մոլորակի մոտ ժամանակավորապես հայտնված երկնաքարը կարող է լինել Լուսնի բեկոր։ Մասնագետները կարծում են, որ PT5 երկնաքարը առաջացել է Լուսնի մակերեւույթի հետ այլ երկնաքարի բախման հետեւանքով։ Նշենք, որ PT5-ն առաջին անգամ ֆիքսվել է 2024 թվականի օգոստոսին՝ Հարավային Աֆրիկայում։ Վերջինիս ուղեծիրը բավական նման էր մեր մոլորակի ուղեծրին։ Եւ այդ հանգամանքը անմիջապես գրավել էր գիտնականների ուշադրությունը։ Եկնաքարային հարվածներից հետո, լինում են դեպքեր, երբ Լուսնից որոշ մասնիկներ են պոկվում եւ վերջինս կարող է նման մի մասնիկ լինել։

Երկնաքարի՝ Lowell Discovery աստղադիտակի օգնությամբ կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ վերջինիս ապարները հարուստ են պիրօքսենով, ինչն հատուկ է Լուսնին, սակայն տարբերվում է մյուս հայտնի երկնաքարերից նրանով, որ նրանք պարունակում են մեծ քանակությամբ օլիվին։ PT5-ը այսպիսով, դառնում է երկրորդ երկնաքարը, որը ենթադրաբար ձեւավորվել է Լուսնի հետ այլ երկնաքարի բախումից առաջացած բեկորից։