Ռուս նավաստիները դատապարտվել են մոտ 400 տարվա ազատազրկման

Ռուս նավաստիները դատապարտվել են մոտ 400 տարվա ազատազրկման

 

Ռուս երկու նավաստիներ Հունաստանում դատարանի կողմից դատապարտվել են մոտ չորս հարյուր տարվա ազատազրկման։ Նրանք ձերբակալվել էին անցյալ տարի աշնանը անօրինական միգրացիա կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ արդեն չորս ռուս նավաստի նման դատավճռի է արժանացել հունական դատարանի կողմից։ Նախորդ համանման դատավճիռը կայացվել էր հունվար ամսին։ Ներկայումս այդ նավաստիների փաստաբանները գումար են հավաքում, իրենց հարազատներին ազատելու համար։