Տաթևիկ Ռևազյանը հաստատում է մեր հրապարակումը՝ նա հեռացել է Հայաստանից

Տաթևիկ Ռևազյանը հաստատում է մեր հրապարակումը՝ նա հեռացել է Հայաստանից

Իշխանությունների նոր մանիպուլյացիոն տրյուկը։ Նոր մեթոդ է սկսել կիրառել իշխանությունը՝ ամբողջությամբ հաստատում են մեր լուրը, բայց վերնագրում գրում «սուտ տեղեկություններ», «հերքում» և այլ բառեր, հույս փայփայելով, որ մարդկանց մեծ մասը տեքստը չեն կարդա և վերնագրից հետևություններ կանեն: Ինչ է ասում Տաթևիկ Ռևազյանը և իշխանական «ինֆոչեկը»: Այո, «Հրապարակը» ճիշտ է գրել՝ երեկ երեկոյան, Քաղավիացիայի պետը ծածուկ ու հապճեպ լքել է Հայաստանը, բայց ընդամենը արձակուրդ է մեկնել: Այո, նա պատրաստվում է մի քանի ամսից Դանիայում ծննդաբերել, բայց պատճառն այն չէ, որ ուզում է երեխան Դանիայի քաղաքացի լինի: Այսպես թե այնպես հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի երեխան Դանիայի քաղաքացի էր լինելու, որովհետև այդ պաշտոնյան էլ է Դանիայի քաղաքացի: Իսկ Դանիա մեկնել է, որովհետև հայ բարձրաստիճան պաշտոնյայի ծնողները մշտապես ապրում են Դանիայում և անգամ նրանց աղջկա նշանակումից հետո Հայաստան չեն վերադարձել: Հարց է ծագում՝ մեր հրապարակման որ՞ մասն եք հերքել: Ոչ մի:

Եվ ամենակարևորը Քաղավիացիայի պետը Հայաստանը լքում է հենց այն օրը, երբ պարզվում է, որ կորոնավիրուսով հիվանդացել է իր անմիջական ղեկավարության տակ գտնվող Աէրոնավիգացիոն ծառայության ղեկավարը և դիսպետչերների մի մեծ խմբի պետք մեկուսացնեն ու մանագետներն անհանգստանում են այդ կարևոր ծառայությունը համալրելու հարցով: