Հրայր Թովմասյանից զզվողներն այսօր արդեն ուզում են նրա ճակատը պաչել

Հրայր Թովմասյանից զզվողներն այսօր արդեն ուզում են նրա ճակատը պաչել

Իմ շրջապատում շատ են մարդիկ, որոնք Հրայր Թովմասյանից միշտ զզվել են, այնպես, ինչպես ես։ Հրայրը, մեղմ ասած, մեր երկրի ամենաանհաջող, ամենաչսիրված ու իր կերպարով ամենատհաճ պաշտոնյաներից էր։ Նա ինձ համար մարդ է, որը իր կոոպերատիվ իրավաբանությամբ մեր երկիրը գցեց էս վիճակի մեջ, մարդ է, որը Սերժի ու անձամբ իր հագով Սահմանադրություն կարեց՝ երկրի հերն անիծելու գնով։ Թեպետ փորձը ցույց տվեց, որ նույնիսկ իր գրած Սահմանադրությունը, հատկապես իր մասով, որոշ օգտակար կողմեր էլ ունի․ հենց դրա շնորհիվ է, որ էսօր ինքը կարողանում է այդպես ամուր մնալ իր դիրքերում։

Եւ էսօր գործող իշխանությունները, որ բոլոր ստոր ու անբարո մեթոդներին դիմելով՝ ուզում են Հրայր Թովասյանի ու նրա ընտանիքի անդամների հախից գալ, իրականում նպաստում են Հրայրի վարկանիշի բարձրացմանը, նրա չունեցած երկրպագուների ավելացմանը։ Էսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ նույնիսկ նրանք, որոնք զզվում էին Հրայրից, ակամա դառնան Հրայրի պաշտպանը։ Էսօր մարդիկ կան, որ ինձ ասում են՝ ես միշտ զզվել եմ Հրայրից, բայց որ տեսնում եմ՝ էսօր ոնց են վարվում Հրայրի հետ ու ինքը իրեն ինչ ճիշտ ու տղամարդավարի է պահում, քիչ է մնում՝ ճակատը պաչեմ։