Դադիվանքի վանահոր անհավանական պատմությունը Արցախյան ազատամարտի տարիներից (Տեսանյութ)

Դադիվանքի վանահոր անհավանական պատմությունը Արցախյան ազատամարտի տարիներից (Տեսանյութ)

Դադիվանքի վանահար և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանը լրագրողներին մի պատմություն պատմեց Արցախյան ազատամարտի տարիներից։ Նախ Տեր Հովհաննեսի հետ շրջեցինք Դադիվանքում, նա ներկայացրեց արված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող շինարարական պատմությունները, պատմեց հինավուրց խաչքարերի մասին, ապա իր աշխատասենյակում ցույց տվեց մի լուսանկար Արցախյան ազատարմարտի տարիներից, որում կար և ինքը, և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը.

«Պատարագի ընթացքում ռացիան բերում, տալիս են ինձ, ասում են՝ Տեր Հովհաննես, քեզ են ուզում։ Իմ «պազիվնոյը» եղել է Պարգև, սրբազանինը եղել է «Պարգև 1-ին»։ Կանչում են՝ Պարգև, չենք կարող դիմակայել, պետք է նահանջենք։ Ըստ մեր հետախուզության տվյալների՝ 360 թուրք ասքյար է գալիս, մերոնք ընդամենը 40 հոգի էին։ Ես ևս կես ժամ եմ խնդրում, որպեսզի պատարագն ավարտեմ։ Պատարագի վերջում նորից եմ զանգում, ասում են, որ այլևս անհնար է, մենք հետ ենք նահանջում, վերցրու քո խաչը, եկեղեցու ունեցվածքը և հեռացեք եկեղեցուց։ Տղարներին ասում եմ՝ սպասեք, 40 հոգի օգնություն եմ բերում ձեզ, կես ժամ սպասեք, և օգնությունը կհասնի։ Ես դուրս եմ գալիս պատարագից, հանում եմ իմ զգեստները , հագնում զինվորական զգեստները...»,- սկսեց իր պատմությունը Հովհաննես քահանան։

Մանրամասն՝ տեսանյութում։