35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է

35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է

Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մեմմինգեն  թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն՝ հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։ Այս նորությունից հետո ֆեյսբուքհայության մոտ «ճամպրուկային տրամադրություններ էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին շնորհակալություն հայտնել՝ այս դարակազմիկ առաջընթացի համար։ Ի՞նչ է տալու  Ryanair -ի հետ համագործակցությունը Հայաստանին՝ հարցրինք  «ԱրմԷյր նախաձեռնող թիմի» համակարգող Նավիկ Խաչատրյանին 

«Տալու է Եվրոպա էժան տոմսերով թռչելու հնարավորություն։ Ասեմ, որ լոուքոսթերները անվստահելի փոխադրողի համբավ ունեն ավիացիայում, դա շնորհիվ իրենց բիզնես մոդելի տեսլականի, որի քննարկումը առանձին թեմա է»,- պատասխանեց Խաչատրյանը։ 

- Արդյոք դեպի Հռոմ ու Միլան տոմսերը մշտապես նույքան էժան են լինելու, որքան  որ հայտարարվում է։

- Իհարկե ոչ, որոշ ժամանակ անց կբարձրանա։ 35 եվրոն  մարկետինգային գովազդային հնարք է, միայն ինքնարժեքը մոտ 4 անգամ ցածր է հայտարաված։  Ryanair-ը շահագործում է B737-800 տիպի օդանավ, որն ունի 80 տոննա քաշ լրիվ բեռնվածության պարագայում, ունի 189 նստատեղ և անցած տարվա տվյալներով գեներացրել է 95% load factor`ամեն չվերթով տեղափոխել է ամենաքիչը 180 ուղևոր։ Նշված բոլոր ենթադրությունները  հաշվի առնելով, նաև ելնելով Զվարթնոցի ներկա գործող սակագներից, Eurocontrol-ի Եվրոպայի օդային տարածքի վրայով թռչելու նավիգացիոն սակագներից, Հռոմի Ֆյումիչինո (FCO)օդանավակայանի վայրեջքի չվիճարկելի սակագներից՝ կատարեցինք հետևյալ հաշվարկը` 1 չվերթով 180 ուղևոր տեղափոխելու չվերթի ինքնարժեքը ներկա սակագներով կազմում է` 31580 դոլար։ Հետևաբար 1 ուղևորի Հռոմ տեղափոխման վրա Ryanair-ը կծախսի` 31580 դոլար։ 180 ուղևոր հավասար է 175 դոլար։ Արժե նշել,  որ Երևանից կատարվելիք ամեն չվերթին 180 ուղևորից պակաս տեղափոխելու պարագայում Ryanair-ի համար 1 ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 175 դոլարից կբարձրանա։ Եթե դուք ասում եք սուբսիդիաներ չեք անելու և միայն օդի տուրքն ենք հանելու`որն ընդամենը 21 դոլար ծախսային հոդված է, ապա 1 ուղևորին Երևանից Հռոմ առանց որևէ շահույթի միայն ինքնարժեքով տեղափոխելու համար Ryanair-ը պետք է ծախսի ամենաքիչը 154 դոլար, միչդեռ ավիատոմսի գինը հայտարաված է 35 եվրո կամ մոտ 40 դոլար, իսկ ո՞վ է վճարելու ռեալ տարբերությունը`114 դոլարը մեկ ուղևորի համար, որպեսզի Ryanair-ը գոնե ինքնարժեքով թռչի։ 

- Ասում են, որ Ryanair- ի հետ բանակցությունները սկսվել են դեռևս ՀՀԿ-ի օրոք, այդ պայմանավորվածությունը Տաթևիկ Ռևազյանի՞ ձեռքբերումն է, թե պարզապես Փաշինյանը քաղաքական որոշում է կայացրել՝ համաձայնել առաջադրված պայմաններին։

-Որ ժամանակին եղել է նմանատիպ քննարկում ես լավ հիշում եմ, բայց դա մեր ավիացիայի զարգացման հարցը որևէ կերպ չի լուծում, նույնպիսի օտարերկրյա փոխադրող են, ինչպիսին Աէրոֆլոտը, Ավստրիականը, Էյր Ֆրանսը, Ֆլայդուբայը, Քաթարը և այլն։

- Ի՞նչ եք կարծում՝ զբոսաշրջությունը այնքան կզարգանա՞, որ կարողանա կոմպենսացնել յուրաքանչյուր քաղաքացու համար վճարվող գումարները։

-Վճարվող գումարներ չկան Ryanair-ին, միայն օդի տուրքն է հանվելու, թեև դա էլ մեծ գումար է` եթե հայտարաված շաբաթական 8 չվերթից սկսեն, ապա դրանից 4 կատարվելու է Երևանից, հետևաբար ընդամենը 8 չվերթի պարագայում մեր բյուջեն կկորցնի տարեկան 4 չվերթ x 180 ուղևոր x 53 շաբաթ 1 տարվա մեջ x 21$ օդի տուրք = 801360$.

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պայմանավորվածության հետևանքով ազգային փոխադրող ունենալու վերաբերյալ մտադրությունները անժամկետ հետաձգվում են։

-Այո, միանշանակ կարող եք ասել։ Բիզնես Պլան մշակելու համար պետք է հաշվարկներ ներկայացնել ներդրողներին, մենք էլ փոքր երկիր ենք, եթե էժան թռնում են Եվրոպա, ներդրողին չես կարող խաբել և չասել ով է մրցակիցը այդ ուղղությունների վրա, մենք էլ, բնական է, կցանկանաք թռչել Եվրոպա, քանի որ մեծ համայնքներ կան, առավելագույն ժամեր կհավաքենք օդանավերի համար, հետևաբար մոտակա 1-2 տարին պետք է մոռանալ տեղական փոխադրող ստեղծելու թեման։ Ես և ավիացիոն հանրության մեծամասնությունը բնականաբար դեմ ենք նման մոտեցմանը, կողմ են միայն ներկայիս երտասարդները, ովքեր հետագան չեն տեսնում, նաև չեն տեսել երկրաշարժ և Արցախյան պատերազմ և սիրում են ճամփորդել։