Մահացած ծննդկանը Երեւանից էր․ նրա հարազատները չեն բողոքում

Մահացած ծննդկանը Երեւանից էր․ նրա հարազատները չեն բողոքում

Այսօր «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել։ Կինը պատրաստվում էր արտամարմնային բեղմնավորմամբ (Էկո բեղմնավորում) զույգ լույս աշխարհ բերել։ Նրա մոտ ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն եւ թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտալ ցիանոզով: 

«Էրեբունի» ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը «Հրապարակ»-ի հարցին, թե հղին ստուգումներ չի՞ անցել խնդիրներն առավել վաղ կանխարգելելու համար, պատասխանեց․ «Ինչից, որ մահացել է, անհնար էր մինչեւ դա իմանալ, որ կարող է կինը դրանից մահանալ։ Ինքը 47 տարեկան էր, զույգ երեխա, գնացել է կեսարյան, բայց այնպես չէ, որ խնդիր է ունեցել, դրա համար, այլ, որ ցուցումն այդպես է եղել»։

Մենք նաեւ տեղեկացանք, որ մահացած ծննդկանի հարազատները բողոք չեն արտահայտել կապվածի վերաբերյալ։ 

Նշենք նաեւ, որ մահացած ծննդկանը Երեւանից էր։