Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների զնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ:
Ծնողները պնդում են՝ այն, ինչ հանրությանն է ներկայացվում, չի համապատասխանում իրականությանը,իսկ դեպքի իրական հանգամանքերը պարզելու համար մինչև վերջ գնալու են:
«Մեր երեխեքը միմյանց հետ շատ լավ են եղել: Նրանք բոլորը ֆիզիկապես առողջ ու խելացի տղերք էին: Չէին կարող այդպիսի տղաներին հենց այնպես վնաս տալ, մոտենալ, դրա համար էլ նախօրոք սպանել են, հետո նոր վառել: Հիմա թող գան ու պատասխան տան, թե վառողը ով է եղել: Պիտի անպայման բացահայտեն, որ մենք իմանանք: Սենց լինել չի կարող, արդար դատաքննություն պիտի լինի: Իրենց համար լավ էլ գուցե ամեն բան պարզ է, այդ մեզ մոտ է, որ մութ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված Գոռ Մարտիրոսյանի մայրը: