Կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները. բժիշկների ակցիան՝ ի աջակցություն Չարչյանի

Կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները. բժիշկների ակցիան՝ ի աջակցություն Չարչյանի

Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն։ Օգնեք մեզ, որ մենք էլ օգնենք մեր հիվանդներին։ Քաղաքական կամ քրեաիրավական հարցերը մեր քննելին չեն, մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր վախերն իրականություն չեն դառնալու։ Այս մասին քիչ առաջ գլխավոր դատախազության շենքի մոտ բժշկական համայնքի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասացին ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք՝ նրանք՝ մի շարք բժիշկներ, համայնքի ներկայացուցիչներ, դատախազության մոտ ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն կալանավորված բժիշկ Արմեն Չարչյանի։

«Պրոֆեսորն իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։ Վերացրե՛ք կալանքը։ Խնդրում, հորդորում, պահանջում ենք։ Վաղը, հաջորդ օրերին ենթադրում ենք, որ հնարավոր է չկարողանանք հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով։

Ենթադրում ենք, որ կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները, հետո երևի շատանանք։ Ոչ մի պաշտոն հավիտենական չէ, կարևոր է մարդը»,- ասացին բժիշկները։ 

Նշենք , որ նրանք նամակ են պատրաստել ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը, ինչի տակ ստորագրել են բժշկական համայնքի 539 ներկայացուցիչներ։