Որեւիցե մի տեղ ես չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Որեւիցե մի տեղ ես չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
Սամվել Բաբայան

«Ես ասել եմ՝ դատը կլինի, մենք կորոշենք։ Չեմ ասել քաղբանտարկյալ է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն ասել է՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

Դիտարկմանը, թե ասել է՝ Մարտի մեկին կրակելու հրաման Քոչարյանը չի տվել, պատասխանեց․ «Այո, ես ասի՝ դատարանն ա որոշելու։ Դատական իրական պրոցեսը սկսվի, կերեւա։ Բայց որեւիցե մի տեղ ես չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, կամ ինչ-որ ձեւակերպում տամ»։

Հարցին, թե այդ հայտարարությունը նախընտրական շրջանում չի՞ ազդի իր վարկանիշի վրա, պատասխանեց․ «Ես քաղաքական գործիչ եմ, զբաղվում եմ քաղաքականությամբ, թե վարկանիշը կիջնի-կբարձրանա, ես դրա հետեւից չեմ ըկնում, ովքեր վարկանիշով են մտածում, մեկ-մեկ թող ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն, չասեն իրական պատկերը։ Ես միշտ արտահայտվում եմ էն, ինչ իրականութուն է՝ չմտածելով վարկանիշը ինչ է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։