Նեթանյահուն շուտով կայցելի Բաքու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ ժամանակներս պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Israel Hayom թերթին։
Չնայած ուղևորության ստույգ ժամկետը դեռ որոշված չէ, սակայն այցը սպասվում է մոտ ապագայում։
Բաքվում Նեթանյահուն, ինչպես նշում է հրատարակությունը, նախատեսում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Ադրբեջանը, որը շիա մահմեդական երկիր է, ծայրահեղ բարեկամական դիրք է գրավում Իսրայելի նկատմամբ։
Նեթանյահուի այցը հաջորդում է երկու շաբաթ առաջ Բաքվում անցկացված «տեխնիկական բանակցություններին», որոնք անցկացվել են Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև։
Դրանց նպատակն էր կանխել երկու երկրների միջեւ ռազմական բախումները Սիրիայի տարածքում»,- նշում է թերթը։
Կարծիքներ