Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը. Շոլց

Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը. Շոլց

Գերմանիան ձգտում է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը, ինչպես ակնկալում են իր դաշնակիցները։ 

Այս մասին Foreign Affairs ամսագրի համար գրված իր հոդվածում նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նրա խոսքով, Գերմանիան գործադրում է բոլոր ջանքերը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա աշխարհակարգն ամրապնդելու համար։ Ըստ Շոլցի, Գերմանիայի բարգավաճումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը կախված են համընդհանուր կանոնների պահպանումից։

«Հետևաբար, Գերմանիան ձգտում է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը, ինչպես ակնկալում են մեր դաշնակիցները, կամուրջներ կառուցել Եվրամիության ներսում և լինել գլոբալ խնդիրների բազմակողմ լուծումների հեղինակը»,- գրել է կանցլերը։