Ալեն Սիմոնյանը ստում է՝ ՀՀ որեւէ օրենքով Արցախի Հանրապետությունը չի լուծարվել

Ալեն Սիմոնյանը ստում է՝ ՀՀ որեւէ օրենքով Արցախի Հանրապետությունը չի լուծարվել

Ալեն Սիմոնյան, այդ խոսքը դու ասացիր, Նիկոլը չի ասել: Դու ասացիր, որ քեզ համար «Լեռնային Ղարաբաղի նախագահ» եզրույթ գոյություն չունի: Ոչինչ չեմ շփոթում, չէ՞: Գիտե՞ս դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ Նիկոլը մի գեղեցիկ օր փասափուսան կհավաքի Հայաստանից, իսկ քեզ ՀՀ իրավապահները կուղարկեն աշխատանքային գաղութ: Հոդվածն էլ կարող եմ նշել՝ պետական խուլիգանություն: Այո, երբ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը նման հիմարություն է դուրս տալիս, դա բնորոշվում է ոչ այլ կերպ, քան պետական խուլիգանություն: Չեմ ուզում ասել՝ պետական էշություն, որովհետեւ մի քիչ հարիր չէ քաղաքական առաջնային մանդատ ունեցող ԱԺ նախագահի իմիջին, բայց խուլիգանությունը ճիշտ այն բառն է, որով ես կբնութագրեի Ձեր արած հայտարարությունը:

Ի դեպ, Նիկոլն էլ է այդ հոդվածի տակ ընկել: Դա Պրահայում էր, որտեղ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Նիկոլը, սակայն, բավականաչափ ճարպիկ գտնվեց եւ հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչել նախկինները: Դա շատ ծիծաղելի էր, բայցեւանպես, դեռ աշխատում է հասարակության որոշ շրջանակներում: Թող լինի այդպես՝ «նախկիններն են Նիկոլից առաջ (Պրահայից առաջ) Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։ Իսկ ի՞նչ պետք է ասես դու, Ալեն Սիմոնյան, մի՞թե դու եւս պատրաստվում ես պնդել, որ «Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի նախագահ» եզրույթ դեռ նախկինների ժամանակ գոյություն չի ունեցել: Կարծում ես՝ կաշխատի՞: Հը-ը, չի աշխատի, հույս չունենաս: Դու կգնաս գաղութ, որտեղ շատ խիստ կվարվեն քեզ հետ: Արցախի Հանրապետության նախագահը, չմոռանանք, գտնվում է Հայաստանում, եւ դուք, Ալեն Սիմոնյան, ՀՀ հատուկ ծառայություններով, ԴԱՀԿ-ով- բանով նրանից առգրավել եք մի ավտոմեքենա, որը, ոչ ավել, ոչ պակաս, սպասարկում էր Արցախի Հանրապետության նախագահին: Լավ էր սպասարկում, թե վատ՝ այլ հարց է: Պարզապես հիշեցնեմ, որ լրատվամիջոցները հստակ ֆիքսել են այդ գործողությունը եւ գրել, որ ՀՀ իշխանությունները (իմա՝ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլք) տարել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան: Սա նույնիսկ օրը ցերեկով գողություն չէ: Սա փաստի արձանագրում է, եւ քանի դեռ մեքենան չեք վերադարձրել, լինելու է Արցախի Հանրապետության նախագահ, որին կողոպտել են Երեւանում: Պարոն Սիմոնյան, դուք գիտեիք, չէ՞, թե ում մեքենան եք տանում: Բա էլ ինչպե՞ս ես ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարում, թե Սամվել Շահրամանյան անունով մարդու չես ճանաչում՝ որպես ԱՀ նախագահի:

Եթե հարկ է, կարող ենք մի փոքր հեռվից գալ, օրինակ՝ 2018 թվականից: Հենց այդ թվականին (մինչեւ 2020թ.) Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ԱԱԾ տնօրեն: Կուզենայի իմանալ՝ Ձեզ համար Արցախի Հանրապետության՝ «Արայիկ Հարությունյան անունով նախագահ» եզրույթ կա՞ր այն ժամանակ, թե՞ ոչ: Բա եթե կար, բա եթե կար նաեւ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյան, այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ Սամվել Շահրամանյանը դադարեց լինել Արցախի Հանրապետության կամ ԼՂ նախագահ: Ի վերջո, նա Լեռնային Ղարաբաղի նախագահ է դարձել Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո, նա հեղաշրջում չի կատարել, նա այդ պաշտոնում ընտրվել է ԱՀ օրենքներին համապատասխան: Այն էլ ասեմ, Ալեն Սիմոնյան, որ Սամվել Շահրամանյանը, ի տարբերություն Ձեզ եւ ողջ ՔՊ-ի, այդ բարձր պաշտոնում ընտրվել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո: Մինչդեռ դուք, պարոն Սիմոնյան, նկատի ունեմ ողջ ՔՊ-ն, այսօր տաքսու վարորդ էլ չէիք աշխատի, եթե պատահաբար չդառնայիք ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, նախարար, մարզպետ, գյուղապետ, ԺԷԿ-ի պետ եւ այլն: Մենք ձեր, շատ ներողություն, ոհմակին լավ ենք ճանաչում եւ գիտենք՝ ով ով էր 2018թ. խեղկատակություններից առաջ:

Բայց գանք այն հարցին, թե ինչու ոչ թե Նիկոլին, այլ հենց Ալեն Սիմոնյանին կտանեն աշխատանքային գաղութ: Նախեւառաջ՝ Նիկոլի դուրս տված հիմարությունները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, եւ նրան ավելի շուտ կարելի է տեղավորել համապատասխան առողջապահական հիմնարկում, քան՝ գաղութում: Իսկ որ Նիկոլը գաղութի կոնտինգենտին էլ կարող է փչացնել, կասկած չունեմ: Եվ ապա՝ Նիկոլը մի բան ունի, որ ոչ մի ՔՊ-շնիկ չունի: Ո՛չ Քոչարյան Անդոն, ո՛չ Երկրապահի պատասխանատու Սասունը, ո՛չ երես-փոխան Վահագն Ալեքսանյանը եւ ո՛չ էլ նույնիսկ Հովիկ Աղազարյանը: Դա յոթերորդ զգայարանն է, որով Նիկոլը զգում է, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ, եթե հերթական կարմիր գիծն անցնի: Ըստ այդմ էլ, նա նախ գտնում է «հնարավոր կռուտիտը» եւ հետո նոր ասում կամ անում տվյալ հիմարությունը: Բայց Ալեն Սիմոնյանին որտեղի՞ց յոթերորդ զգայարան: Նա մյուս բոլոր ՔՊ-շնիկների նման նախ որեւէ հիմարություն ասում է եւ հետո միայն մտածում «կռուտիտի»՝ տակից դուրս գալու մասին: Այս մի ասածի տակից, սակայն, Ալեն Սիմոնյանին դուրս գալ չի հաջողվելու: Նախ՝ Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ է, իսկ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի նախագահ, անկախ այն բանից՝ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում, թե՝ Չինաստանի:

Պաշտոնների անհամապատասխանության հարց կա այստեղ: Շահրամանյանի մասին կարող էր խոսել Նիկոլ Փաշինյանը, բայց ո՛չ ՀՀ վարչապետից ցածր որեւէ պաշտոնյա: Սա՝ մեկ: Երկրորդ․ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու Ալիեւը չպահանջեց, որ Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը եւս հանձնվի Ադրբեջանի իշխանություններին: Դա մեծ գլխացավանք էր լինելու թե՛ Ալիեւի եւ թե՛ Նիկոլ Փաշինյանի համար: Եվ նրանք որոշեցին, որ Սամվել Շահրամանյանը կտեղափոխվի Հայաստան, որտեղ նրա «հարցերը կլուծեն» ՀՀ իշխանությունները (իմա՝ Նիկոլը, Ալենը, Մելքոնյան Գագոն, Վահագն Ալեքսանյանը, Արփին, Լուլուն եւ այլք): Երրորդ․ ո՞վ էր լինելու ՀՀ իշխանություններից այն քաջը, որին կվստահվեր Սամվել Շահրամանյանին (իմա՝ Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդի իրավունքներին, Արցախի դրոշին ու զինանշանին) վերջին հարվածը հասցնելու «պատիվը»: Եվ այստեղ է, որ Ալեն Սիմոնյանը նախաձեռնողականություն է հանդես բերել: Ես չեմ կարծում, որ Սեւանի կառավարական դաչայում կամ ՔՊ-ի որեւէ ժողովում նրան այդպիսի հանձնարարություն տային: Նիկոլը նման մեղք չէր վերցնի իր վրա: Ճիշտ եմ ասում, չէ՞, Ալեն, ոչ ոք քո լեզվից չէր քաշում չէ՞, որ վեր կենայիր ու նման բան հայտարարեիր՝ «ինձ համար «Լեռնային Ղարաբաղի նախագահ» եզրույթ գոյություն չունի»: Սա ի՞նչ է, եթե ոչ երես առած տղայի անպատասխանատու հայտարարություն, որ անում է ՀՀ ԱԺ նախագահը, սա ի՞նչ է, եթե ոչ խուլիգանություն՝ ՀՀ ԱԺ նախագահի կատարմամբ, եւ սա ինչպե՞ս պետք է պատժվի, եթե ոչ տվյալ պետական պաշտոնյային կալանավայր տեղափոխելով:

ՀԳ. Ալեն Սիմոնյանը Նիկոլի պատճառով հին «քաշվածներից» է: Նա ստիպված է եղել հանուն Նիկոլի հայհոյել Ռուսաստանին, իր ռուս գործընկերներին, որոնց հետ միշտ հրաշալի հարաբերություններ ուներ: Որ թողնեիր՝ Մատվիենկոյի հետ թեւանցուկ ման կգային: Բայց Ռուսաստանի հանդեպ Նիկոլի կուրսի փոփոխությունից հետո Ալեն Սիմոնյանն էլ կուրսը փոխեց ու համալրեց «Պուտին բռնողների» շարքերը: Ովքե՞ր կային այնտեղ՝ Մելքոնյան Գագո, Աղազարյան Հովիկ, Քոչարյան Անդո, Գրիգորյան Արմեն, Խզմալյան Տիգրան, Շիրինյան Լեւոն, Ճպըլ Ստյոպ եւ այլն: Այսօր բոլոր Պուտին բռնողները լռել են: Մեջտեղում մնացել է Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի հետ իր փչացած հարաբերություններով: Եվ ես չեմ զարմանա, որ վաղը նրան ՌԴ-ում անցանկալի անձ ճանաչեն, ու հենց հատի Ռուսաստանի սահմանը, բռնեն: Կհետաքրքրվի՞ Նիկոլն Ալեն Սիմոնյանի ճակատագրով: Չեմ կարծում: Նիկոլն ամենաշատը կարող է հայտարարել, որ Ալեն Սիմոնյանը ՌԴ իշխանություններին է հանձնվել նախկինների կողմից: