Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահանգում, չորեքշաբթի օրը հրթիռակոծության է ենթարկվել։
Տեղեկությունների համաձայն՝ առավոտյան բազայի ուղղությամբ արձակվել է մոտ ութ հրթիռ։
Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական վարչությունից հայտնել են, որ երկու հրթիռ ընկել է բազայի վրա, մնացածը՝ դրա սահմաններից դուրս։
Հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Հնարավոր վնասների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Կարծիքներ