Կնքվելու է «Բաքվի դեկլարացիան»

Կնքվելու է «Բաքվի դեկլարացիան»

Հուլիսի 27-ին տեղ է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի պառլամենտերի նախագահներ՝ Մուստաֆա Շենթոպի, Սահիբա Գաֆարովայի եւ Ասադ Կայսերի առաջին եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվելու է այսպես կոչված «Բաքվի դեկլարացիան»։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը այցելելու է նաեւ Ղարաբաղյան վերջին պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքներ, այդ թվում նաեւ՝ Շուշի։