ԳԱԱ ինստիտուտների քվեարկության արդյունքները պարզ են

ԳԱԱ ինստիտուտների քվեարկության արդյունքները պարզ են

Հանրային հնչեղություն ստացած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մի շարք վիճահարույց կետեր առնչվում են ԳԱԱ-ին եւ դրա կարգավիճակին, որը մտահոգում է գիտական հանրությանը, մասնավորապես, օրինագծում առկա այն կետը, որ ԳԱԱ ինստիտուտները պետք է դուրս գան ակադեմիայի կազմից, ինչի առնչությամբ էլ դեռ 2 ամիս առաջ ակադեմիայի բոլոր ինստիտուտներում փակ, գաղտնի քվեարկություններ անցկացվեցին, որպեսզի պարզեն՝ ինստիտուտների աշխատակիցներն ուզո՞ւմ են մնալ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։ 

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր ինստիտուտների քվեարկության արդյունքներն ուղարկվել են նախարարություն, բայց առայժմ պատասխան չկա, ինչը, ըստ նրա, ունի նաեւ օբյեկտիվ պատճառ` կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված: 

Թե քվեարկության արդյունքներն ինչպիսին են եղել, գիտական ինստիտուտների քանի տոկոսն է կողմ ԳԱԱ-ի կազմում մնալուն, իսկ քանիսը`դեմ, ապա 90 տոկոսից ավելին կողմ է ակադեմիայի կազմում մնալուն, եւ միայն 7 տոկոսն է ուզում ԳԱԱ-ից առանձնանալ:

Ի՞նչ է կարծում` նախարարությունը որքանո՞վ հաշվի կնստի գիտական հանրության կարծիքի հետ։ Ռադիկ Մարտիրոսյանը տարակուսում է. «Չգիտեմ, հուսով եմ` քննարկումներ կլինեն, հետո թե ինչ կլինի` քննարկումներից հետո կտեսնենք»: