Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. ինչ են քննարկել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. ինչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Զրուցակիցները քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: