Իլհամ Ալիեւը Սոչիում է

Իլհամ Ալիեւը Սոչիում է

ՌԴ նախագահի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է Սոչիում: Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Նախատեսվում է, որ վաղը նա կմասնակցի «Վալդայ», բանավիճային ակումբի քննարկումներին եւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Պուտին-Ալիեւ բանակցությունների օրակարգի մասին կողմերը որեւէ տեղեկություն չեն տարածել: Փորձագետները ենթադրում են, որ կքննարկվեն ԼՂ կարգավորման եւ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի հետ կապված հարցեր: