Երուսաղեմի կարգավիճակը փոխելու Իսրայելի քայլերն անօրինական են․ ՌԴ ԱԳՆ

Երուսաղեմի կարգավիճակը փոխելու Իսրայելի քայլերն անօրինական են․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Երուսաղեմի կարգավիճակի փոխելուն միտված քայլերը անօրինական են եւ զուրկ իրավական ուժից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Իսրայելն անհապաղ դադարեցնի բնակեցման գործողությունները գրավյալ տարածքներում։ Փոխնախարրը նշել է, որ Ռուսաստանը պնդում է, որ պետք է հարգվեն Սրբազան Քաղաքի ստատուս քվոն։ Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն խոր մտահոգություն էր հայտնել պաղեստինա-իսրայելական բախումներով, եւ լարվածության աճով, որը արձանագրվել է Գազայի սկտորում եւ Արեւելյան Երուսաղեմում։