Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը. իշխանությունների սրտի թեկնածուն պարտվել է

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը. իշխանությունների սրտի թեկնածուն պարտվել է

Փաստաբանների պալատի նախագահ է  ընտրվել Սիմոն Բաբայանը: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է  պալատի արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

«Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն:
 
Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին: 

Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:

Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:

Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին»,- գրել է նա::