88-ամյա պաշտոնյայի դեմ քննություն է սկսվել` կոռուպցիոն մեղադրանքով

Դավոսի Գլոբալ տնտեսական ֆորումի Հոգաբարձուների խորհուրդը սկսել է հետաքննություն վերջինիս նախկին նախագահ Քլաուս Շվաբի նկատմամբ, գրում է The Wall Street Journal պարբերականը։ Հետաքննությունը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ անանուն իրազեկիչը հայտնել է, որ պաշտոնյան ու նրա կինը օգտագործել են կազմակերպության փողերը իրենց անձնական նպատակների՝ թանկարժեք ուղեւորությունների եւ էլիտար անշարժ գույք ձեռք բերելու համար։ Այդ տեղեկատվությունը բովանդակող նամակը Հոգաբարձուների խորհրդի կողմից քննարկվել էր ապրիլի քսանին՝ կիրակի օրը։ Շվաբը պաշտոնը թողել է, հիշեցնենք՝ ապրիլի քսանմեկին։ Նա ութսունութ տարեկան է։ Պաշտոնական վարկածի համաձայն, Շվաբը պաշտոնաթող է եղել տարիքի բերումով։
Կարծիքներ