Մյունխենյան անվտանգության հարցերով կոնֆերանսը տեղի կունենա ոչ առկա ձեւաչափով

Մյունխենյան անվտանգության հարցերով կոնֆերանսը տեղի կունենա ոչ առկա ձեւաչափով

Այս տարի Անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսը տեղի կունենա ոչ առկա ձեւաչափով: Այս մասին գրում է Bild-ը: Պատճառը կորոնավիրուսային համավարակն է: Ըստ հրապարակման, ռիսկը չափազանց մեծ է եւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսի զարգացում կլինի, եթե կոնֆերանսը առկա ձեւաչափով ընթանա: Ուստիեւ, ըստ կազմակերպիչների, այն կանցնի ոչ առկա ձեւաչափով: Նշենք, որ ավելի վաղ, կազմակերպիչները հայտարարել էին, որ հույս ունեն, որ այն հնարավոր կլինի անցկացնել հենց առկա ձեւաչափով: