Հայտարարում եմ՝ մեծ ցավով եմ դուրս գալիս ՔՊ-ից

Հայտարարում եմ՝ մեծ ցավով եմ դուրս գալիս ՔՊ-ից

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը, նաև ուզում եմ ասել հետևյալը, որ չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մի լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում և քննարկել այս հարցը։Այս մասին ԱԺ-ում քիչ առաջ հայտարարել է Հովիկ Աղազարյանը:

«Ես ինքս հայտարարում եմ՝ մեծ ցավով եմ դուրս գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Վայր եմ դնում իմ լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնախմբի անդամ։ Տարբեր տեղերից իմ անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատականները բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելին»,- ասել է նա: