Դերասանի վերջին գրառումն ու տեղադրած լուսանկարը (էջում)

Դերասանի վերջին գրառումն ու տեղադրած լուսանկարը (էջում)

Մահից ընդամենը մեկ շաբաթ առաջ է արել այս գրառումը ու տեղադրել լուսանկարը։

Yervand Manaryan

February 12 at 8:36 PM ·

Հանդիպում Ռուբեն Բաբայանի հետ

Վերջին ֆեյսբուքյան գրառումն  է։ Հանդիպումն ամփոփել է  ՛՛ ուրախության սմայլիկով ՛՛։ Նկարում էլ երևում է դերասանի ուրախությունը։

Ռուբեն Բաբայանի էջում այդ ջերմ  հանդիպման մի փոքրիկ հատված է ներկայացված։ Սեղանի շուրջ նստած զրուցում են։ Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու դերասան, ռեժիսոր, սցենարիստ  Երվանդ Մանարյանը։ Ռուբեն Բաբայանն ասում է․

- Էն «Հարսնացուն  հյուսիսից ֆիլմում մի կադր կա է՜,  մատացիկլետի մեջ նստած գնում եք ու մազերը խուզում՝ առաջ եք նայում։ Էդ դուք եք։ Էդ դու՛ք եք։  Սա ձեր կյանքի կրեդոն է։ Առա՛ջ, կողք,  բան նայել չկա։

Մանարյանն անընդհատ հավանություն է տալիս՝ Հա՛, շատ լավն է, ճիշտ եք,  ճի՛շտ եք, բռավո՛։

Այսօր իր հավերժի մահկանացուն է կնքել Երվանդ Մանարյանը։