Վարչապետը պետք է փորձի սա հերքել, թեպետ փաստերը ցույց են տալիս , որ դա իր մոտ չի հաջողվելու. ՀՀԿ երիտթևի ակցիան՝ կառավարության մոտ

Վարչապետը պետք է փորձի սա հերքել, թեպետ փաստերը ցույց են տալիս  , որ դա իր մոտ չի հաջողվելու. ՀՀԿ երիտթևի ակցիան՝ կառավարության մոտ

Մենք լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակները տեղի ունեցող գործընթացների մասին, բայց գործող իշխանություններից որևէ մեկը դրանք չհերքեց։ Ռուսաստանում, ինչպես տեսանք, գործ հարուցվեց, վարչապետը պետք է փորձի սա հերքել, թեպետ փաստերը ցույց են տալիս , որ դա իր մոտ չի հաջողվելու։ Այս մասին կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանի խոսքով՝ գործող իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը , որպեսզի նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի չունենան։ «Բայց Փաշինյանը ինչքան ուզում է երկարացնի արտակարգ դրությունը, նման ակցիաներով մենք միշտ պետք է կարողանանք արտահայտել մեր բողոքը։ Այս ակցիաները շարունակական են լինելու, իշխանություններին անդադար հիշեցնելու ենք իրենց իրական դեմքը»,- ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ օրերս երիտասարդ ՀՀԿ-ականները ակցիա էին իրականացնում նաև Հայաստանում ԵՄ դեսպանության շենքի մոտ։ Նրանք նամակ փոխանցեցին դեսպանության աշխատակցին։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ նամակի բովանդակությունը կապված էր վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավական և քաղաքական տեսանկյունից ստեղծված ամենաթողության հետ։

«Սկսել ենք ԵՄ-ից, որովհետև տիկին դեսպանաը իր լռությամբ, հաճախ իր կողմնապահությամբ տպավորություն է ստեղծում , թե միջազգային կառույցները կողմ են այս գործընթացներին»,-նշել էր ակցիայի մասնակիցներից մեկը։