ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին հրամանագրեր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիրան Խաչատրյանի նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

«Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի մարտա-կան պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

«Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: