ՀՅԴ-ն դժգոհ է

ՀՅԴ-ն դժգոհ է

Իշխանությունների` ամբարտավան պահվածքը նահանջ չի գրացել անգամ կորոնավիրուսի այս ծանր օրերին։ Նախ մերժել են Արմեն Աշոտյանի ռացիոնալ առաջարկները` կորոնավիրուսի հետ կապված, նախորդ գիշերվանից էլ ահավոր նյարդային էին ՀՅԴ-ում։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանի անակնկալ լայվից մի քանի ժամ առաջ ՀՅԴ Գերագույն մարմինը կառավարությանն էր ներկայացրել համապարփակ քայլերի ծրագիր, եւ Փաշինյանը իր լայվով հիմնականում նրանց առաջարկներն է բարձրաձայնել, ինչը հարուցել էր դաշնակցականների զայրույթը։ Մյուս առավոտյան նրանք որոշել էին կառավարություն ուղարկած առաջարկների փաթեթը հանրայնացնել եւ հանդես էին եկել հայտարարությամբ։ Դաշնակցական մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ դուք այլ տվյալների՞ էիք տիրապետում, դրա համար ներկայացրիք առաջարկների նման փաթեթ․ «Ինչ տվյալների ենք մենք տիրապետում, ամենեւին էական չէ, բայց որ իշխանությունները իրավիճակը չեն վերահսկում, դա միանշանակ է։ Այն, որ ցանկանում են իրենց պարգեւավաճարները «ծախել» հանության վրա, դա իրողություն է։ Այն, որ դրսից եկող օգնությունները պետք է ծառայեն իրենց բուն նպատակներին, դա նույնպես իրողություն է»,- ասաց մեր զրուցակիցը: