Բայդենի «չոր» շնորհավորանքն ու ակնկալիքը Էրդողանից

Բայդենի «չոր» շնորհավորանքն ու ակնկալիքը Էրդողանից

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ակնկալում են համագործակցություն ՆԱՏՕ-ի շրջանակում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Էրդողանին շնորհավորելու ժամանակ։

«Շնորհավորում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ես ակնկալում եմ հետագա համագործակցություն՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ քաղաքականության և ընդհանուր գլոբալ մարտահրավերների ոլորտներում»,- գրել է Բայդենը Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ չինական Global Times թերթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի օգնությամբ փորձում է իրեն ենթարկել Եվրամիությանը։ 

Ռազմաքաղաքական դաշինքը կփորձի հասնել Թուրքիայի համաձայնությունը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտություն սկսելու համար, նշել է թուրք վերլուծաբան Բերջան Թութարյուն։ Նա վստահեցրել է, որ դաշինքը մշակել է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու գործողությունների ծրագիր։ 
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքով, Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում և չի կարողանա վերահսկողության տակ առնել Դոնբասի տարածքը։

Ուշագրավ է, որ Բայդենի շնորհավորանքն աչքի է ընկնում զուտ արարողակարգային բնույթով։ Բանն այն է, որ նախքան ընտրությունները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքն ու անձամբ Բայդենը շահագրգռված են իր իշխանությունը տապալելու մեջ և այդպիսի ծրագրեր ունեն։