Մերկելը հրաժարվել է ասել, թե ով կարող է փոխարինել իրեն կանցլերի պաշտոնում

Մերկելը հրաժարվել է ասել, թե ով կարող է փոխարինել իրեն կանցլերի պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն չի մանրամասնել, թե ով կարող է իրեն փոխարինել Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Ի պատասխան լրագրողների հարցին, թե Բավարիայի երկրամասի վարչապետ Մարկուս Զադերեն կարող է արդյոք դառնալ իր «քաղաքական ժառանգորդը»՝ 2021-ին տեղի ունենալիք ընտրություններում եւ փոխարինել իրեն, Մերկելը միայն ասել է, որ Զեդերեն ռեգիոնի համար լավ վարչապետ է, եւ վերահաստատել, որ 2021-ի ընտրություններին ինքը չի առաջադրվելու։

«Ես պետք է հատուկ զսպվածություն ցուցաբերեմ այն հարցի հետ կապված, թե ով է գալու ինձ հաջորդելու համար։ Ուստիեւ չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել այդ հարցը»,- շեշտել է նա։