Մեղադրել են հարկային խարդախությունների մեջ 

Մեղադրել են հարկային խարդախությունների մեջ 

Բրիտանացի գործարար Բերնի Էքլսթոունը, ով 45 տարի ղեկավարել է «Ֆորմուլա 1» ավտոմրցումները, մեղադրվում է 400 միլիոն ֆունտ ստեռլինգի (համարժեք է 470 միլիոն եվրոյին) հարկային խարդախությունների մեջ։ Մասնավորապես նա այդքան հարկերի վճարումից խուսափել է՝ ըստ բրիտանական իրավապահների։

Թագավորական շրջանային դատարանում նրա վերաբերյալ գործը կլսվի հաջորդ տարի։ Բրիտանացի իրավապահները կարծում են, որ նա այդքան գումար կարողացել է դուրս բերել երկրից՝ տեղափոխելով Սինգապուրում գործող իր ընկերություններից մեկը։ Դա տեղի է ունեցել 2013-16 թթ, երբ նա դեռ զբաղեցնում էր «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Էքլսթոունը 92 տարեկան է։