Որ տեսակի դեղամիջոցները չեն օգնում մրսածության ժամանակ
«Մրսածություն» տերմինով, սովորաբար անվանվում են տարատեսակ վիրուսային ինֆեկցիաները, որոնք ախտահարում են վերին շնչուղիները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք հակավիրուսային դեղամիջոցներով բուժելը անարդյունավետ է։ Մանանեխով ժողովրդական բժշկության միջոցները, տաքացնող քսուքները, թեյը, մեղրով կամ կարագով կաթը, տաք վաննաները, եթերայուղերով լոգանքները եւս չեն բուժում, այլ միայն օգնում են մեղմացնել մրսածություն ունեցող մարդու վիճակը։ Դրանց փոխարեն, մասնագետները խորհուրդ են տալիս մրսածության ժամանակ շատ ջուր խմել, հանգստանալ եւ վերահսկել ջերմությունը։ Եթե ջերմությունը շատ է բարձրանում, ապա կարելի է խմել դեղատոմս չպահանջող ջերմիջեցնող։
Պարտադիր է նաեւ, որպեսզի մրսածության ժամանակ մարդը դիմի բժշկի։ Առանց նշանակման չի կարելի նաեւ խմել հակաբիոտիկներ։ Հակառակ դեպքում, բակտերիան կարող է հակաբիոտիկների հանդեպ կայունություն ձեռք բերի եւ ապագայում արդեն այդ հակաբիոտիկը չօգնի, եթե իրականում վերջինս խմելու անհրաժեշտությունն առաջանա։
Կարծիքներ