Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում

Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է.

«Հայաստանի արտաքին պարտքն արդեն անցնում է 10 մլրդ դոլարը և դրանում ռիսկային բան չկա` ասում է Նիկոլ Փաշինյանը։ Մինչև Նիկոլի իշխանության գալը արտաքին պարտքը չէր գերազանցում 7 մլրդ  դոլարը, այսինքն եթե ևս 3 տարի Նիկոլը մնա իշխանության կվերցնի այնքան պարտք, որքան վերցվել է 27 տարվա ընթացքում։ 

Հիմա պա՞րզ է, թե ինչ փողերով է ասֆալտ արվում, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգվում, պարգևավճար տրվում, աշխատավարձ և թոշակ բարձրացվում։
Ի դեպ` Նիկոլի իշխանությունը վերցնում է պարտքը, իսկ փակելու է մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում` ամեն տարի ավելի շատ։ 

Մի քանի տարի ևս, և պարտք վերցնելու լիմիտն  էլ կսպառվի։ Հետո ի՞նչ ենք անելու»։