ՄԱԿ-ի մոտ 100 խաղաղապահ հիվանդացել է COVID-19-ով

ՄԱԿ-ի մոտ 100 խաղաղապահ հիվանդացել է COVID-19-ով

ՄԱԿ-ի 100 հազար խաղաղապահներից 96-ի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել։ Դեպքերն արձանագրվել են խաղաղապահ 13 առաքելություններում։ Մահացության դեպքեր չկան։ Այն մասին հայտնել է ՄԱԿ Խաղաղապահ առաքելությունների հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Նիք Բերնբեկը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ը ՄԱԿ խաղաղապահների օրն է։ Ըստ Բերնբեկի՝ երեք խաղաղապահ կորոնավիրուսով հիվանդացել է Կիպրոսի առաքելությունում, մեկը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, մեկը՝ Լիբանանում, հինգ խաղաղապահ կորոնավիրուսով հիվանդացել է Կենտրոնա-Աֆրիկյան Հանրապետությունում, երեքը՝ Հարավային Սուդանում, 13-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ 70 խաղաղապահ՝ Մալիում։ 48 խաղաղապահ արդեն ապաքինվել են։