Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսինը կրկին ամուսնացել է

Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսինը կրկին  ամուսնացել է

51-ամյա Ռուսլան Բայսարովը, ով Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից է եւ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի նախկին քաղաքացիական ամուսինն է եղել, կրկին ամուսնացել է, արդեն վեցերորդ անգամ։ Նշենք, որ Բայսարովը Օրբակայտեի որդու՝ Դենիի հայրն է։ Բայսարովի ընտրյալն է դարձել 18-ամյա գեղեցկուհի Ալամաթը՝ չեչենական Շալի գյուղից։ Այս մասին հայտնում է StarHit-ը, մանրամասնելով, որ հարսանիքը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Բայսարովը ունի վեց երեխա, պաշտոնապես կամ քաղաքացիական ամուսնությամբ ամուսնացած եղել է վեց անգամ, որից երեքը՝ պաշտոնական ամուսնական արարողությամբ։