Հերթական բողոք-նամակի հետքերով

Հերթական բողոք-նամակի հետքերով

Հերթական բողոք-նամակի հետքերով.
Ինձ են դիմել մի քանի բակային փոքր մթերային խանութներից։
Իհարկե բոլոր տնտեսվարողները պետք է հարկ վճարեն, բայց կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում, երբ քաղաքացիների մի զգալի հատվածի գնողունակությունը կտրուկ ընկել է, բակային խանութներում առավել ակտիվացել ու հաստացել են «նիսյայի տետրերը», կարելի է գոնե այդ փոքր տնտեսվարողների նկատմամբ մի քիչ ներողամիտ գտնվել։
Իսկ առհասարակ, տուժած ոլորտներում հարկային արձակուրդը կարծում եմ պարտադիր էր։

Կից քաղաքացիներից մեկի նամակը.
Ժողովուրդ ահազանգ, էտ ֆաս հրամանը որ մեր սիրելի վարչապետը արձակում է, տուգանել բոլորին ու անխտիր, չի մտածում բա որ մթերայիններով բունտ անենք էս ժողովրդին ով՞ա կերակրելու։
Առավոտից նեռվաին չգիտեմ ում պարտքով ապրանք տամ ում չտամ։
ՍՕՍ օգնեք միջամտեք թե չէ էս օրհասական օրերին որ պետական պաշտոնյան մոտեցավ իմ խանութին արարքներիս համար պատասխանատու չեմ։

#ԱռողջԵղեք
#ՀոգՏանենքՄիմյանցՄասին
#ՄնացեքՏանը

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան