Մեծ Բրիտանիայում արտասահմանից վերադարձողները պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ

Մեծ Բրիտանիայում արտասահմանից վերադարձողները պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ

Մեծ Բրիտանիայում իշխանությունները որոշել են արտասահմանից վերադարձողներին պարտավորեցնել ինքնամեկուսանալ տասնչորս օր՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ըստ հրապարակման, այս որոշումը խախտողները խոշոր տուգանքներով կտուգանվեն։ Նոր կարգը չի տարածվում ավտոփոխադրողների եւ բուժաշխատողների վրա։ Նոր կարգը չի տարածվի նաեւ Իռլանդիայի հետ ընդհանուր շփման գոտում տեղաշարժվողների վրա։