120 grammi ընկերությունը վերահաստատում է՝ մասնակցություն չեն ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ

120 grammi  ընկերությունը վերահաստատում է՝ մասնակցություն չեն ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ

120 grammi ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»: