ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ

ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ

ՆԱՏՕ-ն փաստացի կերպով ոչ մի քայլ անելու համարձակությունը չունեցավ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային հակադարձելու համար։ Այսպիսի բարձրագոչ հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, ըստ The Guardian պարբերականի հրապարակման։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի կեցվածքը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված, կարելի է բնութագրել որպես «փաստացի անգործություն»։ Կուլեբան գովաբանել է Եվրամիությանը, որը «հեղափոխական» կերպով է աջակցություն ցուցաբերում Ուկրաինային։

Կուլեբան նկատել է, որ հակամարտության սկզբում հանրային կարծիքի մեջ ՆԱՏՕ-ն ընկալվում էր որպես ուժեղ կառույց, իսկ ԵՄ-ն, միայն որպես մի կառույց, որը խնդիրներին արձագանքում է լոկ մտահոգություն հայտնելով։ Սակայն պատերազմական այս ամիսների ընթացքում պարզ դարձավ, թե ով ով է։ Ուկրաինայի ԱԳ նախարարը հանուն արդարության նաեւ նշել է, որ իրենք ստանում են օգնություն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներից։