Քոչարյանի «քավորը» մարտի 1-ին կրակոցների տակ էր․․․

Քոչարյանի «քավորը» մարտի 1-ին կրակոցների տակ էր․․․

Մանկական ուռուցքաբանության գծով Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի մասին ինչ-ինչ աղբյուրներ տարածեցին, որ Ռոբետ Քոչարյանի աղջկա քավորն է։  Բժիշկը ֆեյսբուքյան գրառում է արել, ինչպես նաև արձագանքել եթերում․  

Gevorg Tamamyan

Որոշ "պայծառ" ուղեղների համար, թե բա Քոչարյանի քավորնա, չէ մի չէ Քեննեդու քավորը! Ուր էիք դուք մարտի 1-ին, երբ ես կրակոցների տակ էի!

Որ Ռոբերտը մասնակցել է մարտի մեկի ցույցերին, շատերն են իրազեկում,  ներկայացնում եմ մեկը․

Կամո Տոներյան

Կապված Gevorg Tamamyan-ի արած հայտարարությանը, առ այն, որ Մարտի 1-ին սպիտակ խալաթով մասնակցել է ցույցերին եւ դասադուլներին, ասեմ որ լիովին ճիշտ է։ Ընկերներիս հետ կազմակերպել եւ իրականացրել ենք մի քանի համալսարանների գիտակից ուսանողների իրազեկումն ու մասնակցությունը ցույցերին, ինչպես նաեւ օպերայի հրապարակում երկու բուժկետների ծավալումը եւ ցուցարարներին շուրջօրյա բուժօգնության ցուցաբերումը, իսկ Գեւորգի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը նկատել եմ մշտապես։ Ինչքան որ չեմ սիրում քաղաքական «խաղերին» մասնակցությունը, կրկնակի անգամ ատում եմ սուտն ու կեղծիքը։ Հասկանում եմ, որ ռեյտինգ ապահովելու խնդիր կա, սակայն մի մոռացեք, որ տղամարդն արժի ուղիղ այնքան, ինչքան արժի իր խոսքը...
Հարգանքներով՝ բուժծառայության մայոր Տոներյան