11 ամսական որդուն վաճառել է կազինոյում խաղալու համար 

11 ամսական որդուն վաճառել է կազինոյում խաղալու համար 

Ինդոնեզիայում տեղի է ունեցել երեխաների վաճառքի հերթական աղմկոտ դեպքը։ Տեղացիներից մեկը, ով տարված է եղել ազարտային խաղերով, որոշել է վաճառել իր տասնմեկ ամսական որդուն՝ հանուն այդ խաղերի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Գործարքը կատարվել է երեխայի մորից գաղտնի։ Վերջինս նկատել է, որ երեխան կորել է եւ անհապաղ դիմել է ոստիկանություն։

Համաձայն իրավապահների, տղամարդը երեխայի դիմաց ստացել է 800 դոլար։ Այդ գումարը նա մտադիր է եղել ծախսել կազինոյում։ Իրավապահները անհերքելի ապացույցներ են ներկայացրել երեխայի հորը, նրա կատարած հանցագործության վերաբերյալ եւ վերջինս խոստովանել է արարքը։ Ձերբակալվել են նաեւ երեխայի գնորդները, որոնք կասկածվում են մարդկանց առեւտրի մեջ։ Նման հանցագործությունները Ինդոնեզիայում պատժվում են 15 տարվա բանտարկությամբ եւ խոշոր դրամական տուգանքով։