Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Գյումրիում դեկտեմբերի 3-ին հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու եւ մահ պաճառելու դեպքի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին:

Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ եւ չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաեւ ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին եւ մտերիմներին»: