Twitter-ն ունի նոր ղեկավար եւ վերակազմավորվում է

Twitter-ն ունի նոր ղեկավար եւ վերակազմավորվում է

Twitter ընկերությունը ունի նոր գլխավոր տնօրեն։ Վերջինս Պարագ Ագարվալն է, ով այդ պաշտոնում հաջորդել է Ջեկ Դորսիին։ Նոր ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ընկերությունը վերակազմավորվում է։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Վերակազմավորումը իրականացվում է այն պատճառով, որպեսզի ընկերության գործունեությունը կանոնակարգվի։

Նախագծման, դիզայնի եւ պրոդուկտների մշակման հարցերով զբաղվող աշխատակիցները վերաուղղորդվելու են երեք հիմնական բաժիններում աշխատելու համար, որոնք են՝ սպառողական, եկամտի եւ տեխնոլոգիաների, կախված այն հանգամանքից, թե ինչով են զբաղվել մինչ այդ։

Ընկերության գլխավոր ճարտարագետ Մայքլ Մոնտանոն եւ գլխավոր դիզայներ Դենթլի Դեւիսը մինչեւ տարեվերջ կհեռանան ընկերությունից։ Այս վերակազմավորման մասին ընկերությունը արդեն տեղյակ է պահել ԱՄՆ դաշնային տեսչական մարմիններին։