Իրաքը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը` Իրանի վրա հարձակվելու համար

Իրաքը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը` Իրանի վրա հարձակվելու համար

Բաղդադը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը, Իրանի դեմ ռազմական կամ այլ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրաքի դեսպան Հայդար Մանսուր Հադին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մեկնաբանելով Վաշինգտոն-Թեհրան առճակատումը, դեսպանը մասնավորապես ասել է. «Իրաքը սուվերեն պետություն է: Մենք իհարկե թույլ չենք տա օգտագործել մեր տարածքը: Հույս ունենք, որ ոչինչ էլ տեղի չի ունենա: Մենք չենք ուզում նոր քայքայիչ պատերազմ ռեգիոնում»:

Մեկնաբանելով նախորդ շաբաթ Մայք Պոմպեոյի Բաղդադ այցելությունը,՝դեսպան Հայդար Մանսուր Հադին ասել է, որ Բաղդադը հստակ հասկացրել է, որ Իրաքը ցանկանում է լինել կոնֆլիկտի լուծման եւ ոչ թե նոր կոնֆլիկտի ձեւավորման մաս: