Անգամ Անչելոտտին և Գվարդիոլան չեն կարող դա երաշխավորել

Անգամ Անչելոտտին և Գվարդիոլան չեն կարող դա երաշխավորել

Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ կկարողանա թիմին հասցնել աշխարհի առաջնություն: Նույնիսկ այնպիսի փորձագետներ, ինչպիսիք են Անչելոտտին և Գվարդիոլան:Այս մասին Fast-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: «Մենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից հետո հանդերձարանում հրաժեշտ տվեցինք Ալեքսանդր Պետրակովին և շնորհակալություն հայտնեցինք կատարած աշխատանքի համար։ Մի քանի օր մնաց Երևանում, վարձով բնակարանը հանձնեց ու հեռացավ։ Պետրակովը ևս անձնական խնդիրներ ուներ և ստիպված էր շտապ հեռանալ։ Նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և աշխատում են այսօր»,- ասել է նա: