Տավուշի մարզպետը խմբագրում է իր խոսքը

Տավուշի մարզպետը խմբագրում է իր խոսքը

«Ցավոք սրտի, այս պահին ունենք 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող»,- քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ վստահեցնելով, որ բոլոր վիրավորներն այս պահին իրենց լավ են զգում։

Ավելի ուշ նա զանգահարեց եւ ասաց, որ երեք զինծառայողներն ընդամենը քերծվածքներ են ստացել եւ, ըստ էության, փաստացի երկու վիրավոր ունենք։ Ի դեպ, ՊՆ-ն պաշտոնապես հաղորդել է երկու վիրավորի մասին: