Մահացել է Արա Մարտիրոսյանը

Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ սրտի կանգից մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը, նա երկարատև ժամանակ սրտի հետ խնդիրներ ուներ, մի քանի շունտավորման վիրահատություն էր տարել: Երգիչը 46 տարեկան էր:
Հիշեցնենք, որ անցած ամիս կյանքից հեռացել էր երգչի մայրը: Ինչպես նշում են հարազատները, մոր կորուստը Արան շատ ծանր է տարել:
Hraparak.am-ը ցավակցում է երգչի երկրպագուներին, հարազատներին և ընկերներին։
Կարծիքներ