Անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

Անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին:
Իսկ մինչ այդ՝ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։

Միջնորդությանն առարկությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշելով՝ ներկայացած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու, ուստիև, պաշտպանը  խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի,  մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:
Ինչ վերաբերում է ձայնագրառմանն, ապա այս մասով՝ սահմանափակումներ չկան: